Չնայած այն հանգամանքին, որ սմարթֆոնների համար մարտկոցները բարձր հզորություն ունեն, հատկապես՝ վերջին տարիներին, գաջեթների արագ լիցքավորումը դեռ արդիական է: Samsung ընկերությունը, հավանաբար, ծրագրեր ունի շատ հատուկ նորարարական եղանակով մեկընդմիշտ լուծել սմարթֆոնների սնուցման հարցը, գրում է Planet Today-ը:

Համացանցում է հայտնվել հատուկ մատանու համար ընկերության արտոնագրի դիմումը, որը սմարթֆոնի սեփականատերը կկրի իր մատին: Աքսեսուարը կլիցքավորի սմարթֆոնը, քանի դեռ այն գտնվում է ձեր ձեռքում:

Մատանու մեջ տեղադրված է մագնիսական սկավառակ, որը մարդու շարժման գործընթացում շարժվում է առանցքի երկայնքով: Այս գործընթացը կստեղծի այնքան էլեկտրաէներգիա, որպեսզի սմարթֆոնը վերալիցքավորվի: Մատանին փոքր գեներատորի դեր կտանի:

Ավելին, մատանին կկլանի մարդու մարմնի ջերմությունը, ինչը կնպաստի էլեկտրականության առաջացմանը:

Անհրաժեշտության դեպքում օգտագործողը կկարողանա մատանին փոխադրել ակտիվ ռեժիմի եւ վերալիցքավորել իր սարքը: Այս դեպքում մատանի կրող մատը պետք է տեղադրվի այնտեղ, որտեղ անլար լիցքավորման բնիկն է:

Առայժմ սա պարզապես արտոնագիր է, եւ այնքան էլ ստույգ չէ, որ Samsung-ը շարունակի տեխնոլոգիայի կատարելագործումը կամ զանգվածային արտադրություն սկսի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել