Ես չեմ ուզում հավատալ, որ Արցախի համար կռվող հրամանատարներն էնքան վախկոտ են, որ չեն համարձակվում հակադարձել էս մարդու ասածներին:

Ես վստահ եմ, որ գենշտաբի պետ Օնիկ Գասպարյանն իր ուսադիրները հարգող գեներալ է:

Ես ուզում եմ հավատալ, որ Ջալալ Հարությունյանը, ով, բարեբախտաբար, դուրս գրվեց հիվանդանոցից, սպայի պատիվ ունի:

Էս մարդը, ով պարբերաբար ղժղժում էր, թե մեկդ հանկարծ չսխալվեք ու չկասկածեք, ու որ ինքն է գերագույն գլխավոր հրամանատարը, էս մարդը, որ ասում էր, որ բանակցություններն ինքը սկսել է իր զրոյական կետից, էս մարդը, ով միայն նրա համար, որ «հերոսական» լայվ մտնի և ասի, որ նախկինները հանձնեցին Լելե Թեփեն, բայց ինքը «հերոսաբար» ազատագրեց, ինչը, բնականաբար, չարեց, էս մարդը հիմա ասում է, որ մեղավոր են բոլորը՝ բացի իրենց:

Մեղավոր եք դուք, հրամանատարներ, որովհետև էս մարդը մարտ չի ղեկավարել:
Ինչ արել եք, արեք եք դուք, մարտերը ղեկավարող հրամանատարներ, ուստիև, եթե կա դավաճան, ապա դա դուք եք, հարգարժան սպաներ:

Ու հիմա, եթե դուք շարունակեք լռել և չհրապարակեք իրականությունը, որը շատերն ու շատերս գիտենք, էս մարդը լիիրավ իրավունք կունենա վաղը ձեզ դատելու պետական դավաճանության, Արցախը հանձնելու և 5 հազարից ավելի զոհերի համար։

Ու վստահ եղեք, որ իր ժեխը կխրախճանի, որովհետև ժեխը սիրում է արյուն և կախաղաններ: Բնականաբար, ուրիշի արյունը և կախաղանների վրա ճոճվող ուրիշի մարմինը: Ժեխը մարդկության ստեղծման օրվանից պահանջել է արյուն և հաշվեհարդար:

Հիմա դուք որոշեք` հարգո՞ւմ եք սպայի ձեր պատիվն ու ասում եք ճշմարտությունը, որը գիտեն շատերը, թե՞ էս մարդը ձեզ դատում է որպես հող հանձնող, սխալ մարտ ղեկավարող դավաճաններ:

Ժամանակը, պարոնայք գեներալներ, աշխատում է ձեր դեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել