Բարի առավոտ՝ ստի մե՜ծ չափաբաժնով։(((
Բնականաբար, ավելորդ էր մեծն սուտասանից ակնկալել արժանապատիվ լռություն։
Էլի բոլորը տականք են, բոլորը մեղավոր են, բոլորը սխալ են՝ բացի իրենից՝ մեծագույն դավաճանից, ով պատերազմից մեկ ամիս անց, լինելով թիվ 1 պատասխանատուն, նոր խոսում է՝
1. գերիներից եւ անհայտ կորածներից,
2. սգո օր հայտարարելուց (կարեւորը հպա՜րտ քաղաքացու օրն օպերատիվ հայտարարել էր),
3. սահմաններում բարձիթողի, անտերության մատնված իրավիճակից, երբ անպաշտպան գյուղացին միայնակ կանգնել է դեմ առ դեմ թշնամուն։
Դե, զգայուն թեմաները շահարկելու հարցում հավասարը չունի մեծն մանիպուլյատորը։
Մենք կրել ենք խայտառակ պարտություն՝ շատ դաժան հետեւանքներով, ինչի համար հիմնականում պատասխանատու է մի հոգի, եւ այդ մեկը դու ես, Նիկոլ Փաշինյան։
Հեռացի՛ր՝ թողնելով իրավիճակը փոքր-ինչ մեղմելու չնչին հնարավորությունը կարող ուժերին, մի՛ մսխիր այն մինչեւ վերջ. զոհասեղանին 100-ավոր վտանգված կյանքեր են։
Այսօր՝ ժամը 15:00-ին, լինելու եմ Ազատության հրապարարակում դավաճանի հրաժարականի պահանջով՝ ի փրկություն հայրենիքիս։