Որքան էլ տարօրինակ հնչի, բայց Գալուստ Սահակյանին, այնուամենայնիվ, հաջողվել է մի խելացի ու քիչ թե շատ հոդաբաշխ միտք արտահայտել: Ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանի՝ համազգային կլոր սեղան հրավիրելու կոչին` Գալուստ Սահակյանն ասել է.
«Ո՛չ իշխանական, ո՛չ էլ ընդդիմադիր ուժերը չեն կարող արձագանքել, որովհետեւ ոչ թե նոր խաղի կանոններ ստեղծելու խնդիր կա, այլ Րաֆֆի Հովհաննիսյանը պարզապես խաղընկեր է ման գալիս, ինչը, կարծում եմ, պրիմիտիվ է որպես քաղաքական գործիչ։ «Ժառանգությունից» կամ Րաֆֆի Հովհաննիսյանից որեւէ բովանդակային քննարկում կամ նոր մոտեցում չեմ սպասում:
Սովորաբար համախմբման կոչերը լինում են նախապես ներկայացված ծրագրի քննարկումից հետո. երբ որեւէ տեսակետ, սկզբունք է քննարկվում, մշակվում, որ մարդիկ կարողանան հասկանալ՝ ինչի մասին է խոսքը։ Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը քաղաքական դաշտի համար ոչ միայն անհրաժեշտություն չէ, այլեւ իրագործելի չէ...»
Իհարկե, Գալուստ Գրիգորիչի ասածին մեծ վերապահումներով է պետք մոտենալ, բայց նրա խոսքի մեջ առողջ տրամաբանություն կա, այն է՝ մի հատ թող Րաֆֆի Հովհաննիսյանը կոնկրետացնի, թե ինչի՞ շուրջ են կլոր սեղան անելու, ի՞նչ ձևաչափ է, ի՞նչ նպատակներով և էլի այլ բազմաթիվ «ի՞նչ»-եր և «ինչպե՞ս»-ներ, թե չէ Րաֆֆին ոնց որ թե կայուն հակում ունի նման պաթետիիկ նախաձեռնություններ սկսելու, որոնք ավարտվում են հրապարակային աղոթքներով, հացադուլներով ու էլի չգիտես ինչով:
Բացի դրանից` որքան էլ տխուր է, բայց փաստ՝ Գալուստ Սահակյանը ճիշտ է նաև այն հարցում, որ Րաֆֆին իրեն որպես պրիմիտիվ քաղաքական գործիչ դրսևորեց, և հիմա արդեն նրան լուրջ չեն վերաբերվում ո՛չ հասարակությունում, ո՛չ էլ առավել ևս իշանության բարձր օղակներում:
Իսկ ընդհանուր առմամբ, Գալուստը կամա, թե ակամա մատնացույց արեց մեր քաղաքական համակարգի ու հատկապես ընդդիմադիր դաշտի կատարսիսային վիճակը, որի շոնրհիվ հայտնվել ենք փակուղում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/desicdenicblog/posts/211515329004498
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել