168.am-ը գրում է․

Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան» արմատական շարժման պատվիրակություններն ավարտել են ընթացակարգային հարցերը եւ ձեռնամուխ են լինում անմիջականորեն Աֆղանստանում խաղաղության վերականգնման շուրը բանակցությունների օրակարգի քննարկմանը:

Դեկտեմբերի 2-ին այդ մասին հայտնել է Աֆղանստանի 1 TV հեռուստաալիքը: Ինչպես նշել է Աֆղանստանի իշխանությունների պատվիրակության անդամ Նադեր Նադերին, «ավարտված է ընթացակարգային հարցերի քննարկման գործընթացը, կողմերը ձեռնամուխ են լինում (ուղղակի) բանակցությունների օրակարգի քննարկմանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել