Ընդհանրապես որևէ ծառայության սակագին որոշելու համար, հատկապես, եթե այդ ծառայությունն իր սակագներով բարձելու են ժողովրդի վզին, անհրաժեշտ է գոնե ունենալ մինիմում բարոյականություն՝ սակագների ապագա զոհերին բացատրելու համար, որ այ մինչև հիմա նման տուրքի բացակայության պայմաններում դուք զրկվել եք այս, այս, այն բաներից, իսկ համակարգի ներդրման պայմաններում ձեռք կբերեք այս, այս կամ այն: Ես ուզում եմ օրական նորանոր փող կպցնելու մեթոդներ հորինողների տրամաբանությունը հասկանալ՝ արդյո՞ք նրանք մեզ իսկապես հիմարի տեղ են դրել... Արդյո՞ք նրանք մեզ իսկապես համարում են կթու կով, որին դեռ քյաֆթառելուց հետո գործուղելու են երշիկի ցեխ... Այդ ի՞նչ ծառայություն եք մատուցում, որի դիմաց հերթական կոպեկն եք փախցնում: Եթե մի ժամանակ անթրաշ պապիկներին 50-100 դրամ վճարում էինք՝ գոնե օգտվում էինք «արի, արի, կոխի տակը» տիպի ինչ-որ ծառայությունից՝ ինքներս մեր մեջ հիմնավորելով անիմաստ վատնված միջոցները, այժմ պետք է վճարել պարզապես նրա համար, որ մեր մտքի գիգանտիկներից մեկը որոշել է հերթական օյինբազության միջոցով որոճման նոր աղբյուր ստեղծել: Այսպիսի օդից փող էլ որտեղի՞ց՝ ամբողջ ծախսը մի քանի վիդեոկամերա և մի քանի լիտր կարմիր կրասկա, ու վերջ, որոճումը երաշխավորված է: Ոչ մի անվտանգության գոտի, ոչ մի քաղաքակիրթ լուծում, ոչ մի ինքնարժեքի հաշվարկ՝ վերցրել են, բթից հոտ են քաշել ու էքստազի մեջ ընկել՝ մեջը լուրջ, շատ լուրջ փող կա...
Ու արդեն բավական է, ինչքան խեղճ-խեղճ գլուխներս կախած սպասարկեցինք ոմանց կայֆերը, ժամանակն է, որ քաղաքացին երեք մատի կոմբինացիա ցուցադրի այն նոր «շուստրիներին», որոնց հարստանալու երաշխիքը ժողովրդի հեզությունն ու չիմացությունն է: Երեք մատ ձեզ: Հիմա արդեն իր երկրում ապրելու սակագները քաղաքացին է որոշելու: Դուք գնացեք ձեզ համար նոր կենսական տարածքներ նվաճեք աֆրիկյան հետամնաց ցեղերի բնակության տարածքներում: Որովհետև հին, ձեզ հարազատ մեթոդներով մեզ այլևս չեք կարող թալանել...
Երեք մատ ձեր նոր, անիմաստ ծառայություններին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varuzhan.babajanyan/posts/595636293814403?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել