Panorama.am-ը գրում է․

«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում դատական նիստի ժամանակ դիմեց նախագահող դատավոր  Մեսրոպ Մակյանին, թե ինչու Նիկոլ Փաշինյանին կալանավորելու սանկցիա չեն ներկայացնում:

«Հիմա չգիտեմ՝ իմ հայրենիքի համար պաշտպանական ճառով հանդես գամ, թե ինձ համար: Պարոն Մակյան, երբ արդարությունը փլուզվում է, փլուզվում է  ամբողջությամբ: Ինչո՞ւ սանկցիա չեք ներկայացում Փաշինյանի կալանավորման համար որպես պետական դավաճանի, հանցագործի: Ինչո՞ւ համար սանկցիա չեք ներկայացնում այս աղետը կանխելու համար»,- ասաց Մանուկյանը:

Նա նշեց, որ կանգնած են հայրենազրկության առաջ, տասնյակ հազարավոր գաղթականներ կան, զոհեր կան, վիրավորների մասին էլ չի խոսում, որոնք չունեն պետական հոգածություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել