Կներեք, իհարկե, բայց արդեն իրոք անտանելի է դառնում, որ բոլորը փորձում են իրենց բաժին պատասխանատվությունը թողնել այլոց վրա:

Կան մարդիկ, ովքեր, ունենալով շա՜տ լուրջ ու շա՜տ ծանրակշիռ պատճառներ, միևնույն է, չխաբվեցին ու չքայլեցին դավաճան Նիկոլի հետ:

Կարո՞ղ եմ հասկանալ, եթե այդ մարդիկ, ովքեր թեկուզ անձնական թարմ ողբերգության արդար վրեժը լուծելու համար կարող էին դուրս գալ փողոց ու «մերժել Սերժին», ինչո՞ւ ունակ եղան չխաբվելու, հասկանալու՝ ինչ է կատարվում, և պետության շահերն անձնական շահերից վեր դասել, բայց նույն նախկինների օրոք առոք-փառոք ապրող, մեդալներ, բնակարաններ ու պարգևներ ստացողները խաբվեցին:

Տիկնայք և պարոնայք, ընդունեք, որ սխալ եք արել, գրեթե աններելի սխալ և հիմա լծվեք այդ սխալն ուղղելուն այն մարդկանց հետ, ովքեր 2.5 տարի է՝ այդ գործին են ու ձեր կողմից որակվել են տարբեր բառերով: Գոնե հիմա հասկացեք ու ուղղվեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել