Aravot.am-ը գրում է․
Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց երեկվանից հացադուլ հայտարարած Գյումրու 2-րդ դպրոցի տնօրեն, դաշնակցական Հովհաննես Պետրոսյանին քիչ առաջ միացավ Տիգրան Չամաքյանը։ Նա արցախյան երեք պատերազմների մասնակից է, ռազմաճակատից վերադարձել է ընդամենը երեք օր առաջ,մասնագիտությամբ մանկավարժ է, նախկինում զբաղեցրել է Կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավարի պաշտոնը։
Aravot.am-ի հետ զրույցում ազատամարտիկը պարզաբանեց, որ իր պահանջը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի հրաժարականն է։ «Ես առաջին հերթին հացադուլ եմ հայտարարում արժանապատվությունս վերականգնելու համար։
Այն ռազմաքաղաքական ղեկավարությունը, որն այսօր գոյություն ունի Հայաստանում, պիտի հեռանա․ չի կարելի իրենց ապաշնորհությունն իջեցնել ժողովրդի վրա, ժողովրդի հոգեբանությունը ջարդել, փշրել ու մեղքը գցել զինվորի ու նույն ժողովրդի վրա։
Գոնե քաղաքական հասունություն ունենան, գոնե տղամարդ լինեն, թողնեն հեռանան, մեղք է այս ժողովուրդը։ Նիկոլ Փաշինյանն իր թրաշամանուկների հետ պիտի ռադը քաշե, հեռանա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ