Tert.am-ը գրում է.

Հայկական դիվանագիտության վետերան, Հայաստանի առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը հարցազրույց է տվել BBC-ին` վերլուծելով Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմը, դրան հաջորդած իրադարձություններն ու ԼՂ հարցում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը` Լիպարիտյանը նշել է.«Փաշինյանը կարծում էր, որ ինքը մեծագույն պետական գործիչ է, երբ ասում էր, որ ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ժողովուրդների համար: Նա կարծում էր, որ սա փայլուն միտք է, որը Ալիևը պետք է կրկնի և ընդունի, և եթե չկրկնի, ապա նա վատ առաջնորդ է: Բայց հարցն այն է, որ նա լուծում չէր առաջարկում: Ո՞ր որոշումը կընդունվեր երեք ժողովուրդների կողմից»,-ասել է դիվանագետը:

Լիպարիտյանն ընդգծել է, որ Փաշինյանը կարծում էր, որ ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդները կարող են ավելի ճկուն լինել:

«Նա ևս ընտրվել էր ժողովրդավարական ճանապարհով, ընտրվել էր ժողովրդի կողմից, սակայն պարզվեց՝ պակաս ճկուն է, քան իր նախորդները: Եվ մենք հիշում ենք Էլչիբեյին՝ Ադրբեջանի երկրորդ նախագահին, որն ավելի մեծ ազգայնական էր, քան Հեյդար Ալիևը: Ժողովրդավարությունը շատ քիչ ընդհանուր բաներ ունի ճկունության հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել