168.am-ը գրում է․

168.am-ի տեղեկություններով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրինությունը հրաժարվում է աշխատավարձ վճարել այն աշխատակիցներին, որոնք արցախյան պատերազմում ներգրավված էին մոբ ուժերում՝ ՄՈԲ զինծառայողներին։

Հիշեցնենք, որ ըստ «Զինապարտության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ կետի՝ «Զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերին կցագրվելու և վարժական հավաքների կանչվելու ընթացքում մշտական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահպանվում է քաղաքացիների աշխատատեղը (պաշտոնը) և միջին աշխատավարձը: Մշտական աշխատանք չունեցող պահեստազորայինները վարժական հավաքների ավարտից հետո միանվագ ձևով վարձատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայողների համար սահմանված դրամական բավարարմանը համարժեք չափով և կարգով»:

Մեր զրուցակիցը նշեց․ «Ակլադ չեն տալիս, հիմա էլ մոբ-երին առհասարակ գումար չեն տալիս»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել