Vemard.com-ը գրում է.
Գոյություն ունի մի արատավոր սովորություն, որը խորն արմատներ է դրել մեր տատիկների ու մայրերի մտածելակերպում: Դա փոքրիկին բարուրելու անհրաժեշտությունն է: Շարժումը հանդիսանում է մարդու հիմնարար պահանջներից մեկը: Իմ կարծիքով բարուրերը ֆիզիկական և հոգեկան բռնություն է երեխայի հանդեպ: Այն կարծիքը, որ բարուրված երեխան չի մրսում, թյուր է: Բարուրված փոքրիկն ավելի շուտ կմրսի, քան եղանակին համապատասխան հագնված փոքրիկը: Երբ ինձ դիմում են՝ ասելով, որ սկեսուրները պահաջում են, որ երեխային բարուրեն, ես միշտ առաջարկում են վերցնել մեծ սավան և բարուրել սկեսուրին: Եթե նա մեկ ժամից ավել դիմանա այդ բռությանը, ապա թող բարուրի իր թոռնիկին: Երբ երեխան ազատ է հագնված, նրա շարժումները չեն սահմանափակվում, դա հանգցնում է նրան, որ երեխայի մոտ շնչառությունն ավելի ազատ է, արյան շրջանառությունը կատարվում է նորմալ, ոսկրամկանային համակարգը զարգանում է նորմալ, աղիների գործունեությունը կանոնավոր է, երեխան ավելի հեշտ է հեռացնում գազերը: Եթե տատիկներն այնուամենայնիվ պնդում են բարուրել փոքրիկին, պետք է գոնե փաթաթել բաց եղանակով, երբ բարուրում են միայն երեխայի տոտիկները, իսկ ձեռքերն ու կրծքավանդակը մնում են ազատ: Այդ բարուրման ժամանակ էլ պետք է կիրառել փաթաթման լայն եղանակ, երբ ոտքերը լայն տարածված են կոնքազդրային հատվածում, ինչը կկանխի կոնքազդային հոդերի դիսպլազիայի (եթե այն առկա է) խորացմանը: Այսպիսով հարգեք ձեր փոքրիկի իրավունքները, և թող նա մեծանա ազատ և անկաշկանդ անձնավորություն բոլոր առումներով: