Tert.am-ը գրում է․

ՌԴ ՊՆ-ն Լեռնային Ղարաբաղում դաշտային հոսպիտալ է տեղակայել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

ԼՂ-ում բժշկական բրիգադի պետ Յարոսլավ Իվանովը լրագրողներին հայտնել է, որ դաշտային հոսպիտալի տեղակայումն ավարտված է։

«Առաջին հերթին մենք կենտրոնանալու ենք խաղաղապահ զորակազմին բժշկական օգնություն ցուցաբերելու վրա։ Նաև պատրաստ ենք օգնել խաղաղ բնակչությանը։ Պատրաստ ենք մեր միջոցներով տեղավորել մինչև 40 մարդու»,-ասել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել