Գնա Լոնդոն, գնա՛...
Երբ հայատյաց դասալիքը կազմակերպում էր հարձակում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա` Հայաստանի Հանրապետության առաջին և չորրորդ նախագահները այդ ժամանակ կույր էին, խուլ էին, և համր` նրանք լռում էին:
Երբ հայատյաց դասալիքը ապօրինաբար բանտարկում էր Արցախն ազատագրած, և Հայաստանն ու Արցախը անվտանգ պահած ու զարգացրած հերոսներին, լեգենդար հրամանատարներին ու հեղինակավոր վաստակաշատ մարդկանց` Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը ցնծում էր, իսկ չորրորդ նախագահը այդ ժամանակ կույր էր, խուլ էր, և համր` նա լռում էր:
Երբ հայատյաց դասալիքը Հայ դպրոցում Հայոց պատմությունից և Հայ գրականությունից հանում էր Հայ բառը, և Հայ դպրոցից և Հայոց բանակից դուրս էր անում հոգևորականներին, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության առաջին և չորրորդ նախագահները կույր էին, խուլ էին և համր` նրանք լռում էին:
Երբ դավաճան դասալիքը լկտիաբար ոտնահարում էր Հայաստանի Հանրապետության օրենքներն ու սահմանադրությունը, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահը կույր էր, խուլ էր և համր` նա հաստատում էր ապօրինի որոշումները, և լռում էր:
Երբ հայատյաց դասալիքը պառակտում և բզկտում էր Հայ հասարակությունը, վատթարացնում էր բանակի կառավարումը, զբաղվում էր ակնհայտ կոռուպցիայով, վերացնում էր մշակույթն ու ընտանիքը, ջախջախում էր արտաքին քաղաքական և երկրի սոցիալ-տնտեսական նախկին ձեռքբերումները, ներդրումային մթնոլորտը, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության չորրորդ Նախագահը կույր էր, խուլ էր և համր` նա լռում էր:
Շարքը կարելի շարունակել, բայց սրանք Արցախը հանձնելու հիմնական նախադրյալներն էին:
Հիմա, երբ Արցախը դավաճանված և հանձնված է` առաջին և չորրորդ նախագահներն ակտիվացել են:
Առաջինը պախարակում է հայատյաց դասալիքին, հավանաբար այն պատճառով, որ վերջինս չի կարողացել ամբողջությամբ հանձնել Արցախը (դա առաջին նախագահի ծրագիրն էր), միաժամանակ համլրում է իր կադրերով, և տեղավորում փաստացի տապալված վարչակարգում, որպեսզի ավարտին հասցնեն գործը:
Իսկ չորրորդը, իբր պահանջում է հայատյաց դասալիքի հրաժարականը ( իր հայտարարության տեքստը նախօրոք համաձայնեցնելով նրա հետ ), բայց իրականում փորձում է երկարաձգել իրենց պաշտոնավարումը` լուռ ստորագրելով նոր նախարարների նշանակման տարբեր հրամանագրերը:
Քաղաքագիտական և բարոյագիտական, պատմական ու դասագրքային ճշմարտություն է այն, որ` ձախողված և պարտված պետության կարգավիճակում գտնվող երկրում առաջին և անփոխարինելի պաշտոնյան որը պետք է հեռանա, դա ` սահմանադրությամբ սահմանված պետության գլուխն է: Այս դեպքում դա Հայաստանի Հանրապետության նախագահն է, որի հավանությամբ, լռությամբ, խոնարհ կեցվածքով, նաև չի բացառվում` խնամքով սքողված ղեկավարմամբ կազմակերպվեց և տեղի ունեցավ այս ամենը:
Քանի դեռ այս հարցը չի լուծվել` ոչ մի հարց չի լուծվի, և իրավիճակն առավել բարդանալու է: Մանավանդ, կարծես կրկին պաշտոններ են ստանում և իրար գլխի են հավաքվում 1999 թվականի հոկտեմբերի 27-ի եղկելի ոճրագործության արդյունքում անհապաղ պաշտոններ գրավելու հավակնողները...
Քաղաքական, պատմական ու բարոյական զավեշտ է, երբ գործող պետության գլուխը նման դեպքում ինքն է իբր առաջարկում այլոց հրաժարականները: Սա անբարտավանության, լկտիության ու ցինիզմի գագաթնակետն է :
Հայաստանի Հանրապետության գործող նախագահը առաջինը պետք է հրաժարական ներկայացնի: Նրա հրաժարականին պետք է հետևի Արցախի Հանրապետության նախագահի հրաժարականը, այնուհետև` ՀՀ գործող վարչապետի` հայատյաց դասալիքի հրաժարականը:
Հ.Գ.
Հայաստանի չորրորդ հանրապետություն չի լինելու, պարոն Սարգսյան Արմեն, իզուր ջանքեր մի գործադրեք...
Հայաստանն ու Արցախը դեռ ոտքի են կանգնելու, զարգանալու են և հզորանան, բայց առանց ձեզ, և ձեր հայատյաց դասալիքների խմբակի, ճիշտ այնպես, ինչպես մինչ ձեր այստեղ հայտնվելն էր:
Գնա , գնա Լոնդոն, քանի դեռ չես դատվել` քանի դեռ հայատյաց դասալիքը քեզ չի մատնել: