Կան դերասաններ, որոնք իրենց դերերով շատ փակագծեր են բացում, այդպիսիններից էր Ազատ Գասպարյանը: Կինոյի և թատրոնի անվանի դերասան Ազատ Գասպարյանը ՀՀ ժողովրդական արտիստ էր և ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, բայց այս ձեռքբերումները հերիք չեն հանճարեղ դերասանի մասին կարծիք կազմելու համար: Նա ունիկալ դերասան էր, շարժվում էր Ստանիսլավսկու սկզբունքով. ապրում էր արվեստով, սիրում էր արվեստը, չէր պատկերացնում իրեն արվեստից դուրս, արվեստը իր համար աշխատանք չէր:
Որպեսզի այս հոդվածը ամբողջական լինի Ձեզ եմ ներկայացնում ‹‹Հայֆիլմ›› և ‹‹Մոսֆիլմ› կինոստուդիաների թողարկած 20 գեղարվեստական ֆիլմերի անվանումները, որտեղ նա կերտել է այնպիսի կերպարներ, որոնք հիմա էլ տեղ ունեն մեր սրտերում. ‹‹Հեղնար աղբյուր›› (1970թ.), ‹‹Համագյուղացիները›› (1974թ.), ‹‹Երկունք››(1976թ.), ‹‹Հուսո աստղ›› (1978թ.), ‹‹Համր վկան›› (1980թ.), ‹‹Սիրո փոքրիկ պատմություն›› (1981թ.), ‹‹Երջանկության մեխանիկա›› (1982թ.), ‹‹Հին օրերի երգը›› (1982թ.), ‹‹Վարսավիրը, որի քեռու գլուխը վարժեցված վագրը կրծել էր›› (1983թ.), ‹‹Ճերմակ անուրջներ›› (1984թ.), ‹‹Մեր մանկության տանգոն›› (1984թ.), ‹‹Ո՞ւր ես գնում, զինվոր›› (1985թ.), ‹‹Բառը›› (1987թ.), ‹‹Շնչառություն›› (1988թ.), ‹‹Աստված իմ, ինչո՞ւ›› (1989թ.), ‹‹Ձանձրույթ›› (1990թ.), ‹‹Որտե՞ղ էիր, մարդ աստծո›› (1992թ.), ‹‹Органный концерт›› (2000թ.), ‹‹Ուրախ ավտոբուս›› (2000թ.) և այլն:
Կցանկանայի անդրադառնալ նրա բազմաթիվ ֆիլմերից մեկին` «Երջանկության մեխանիկային». նրա կերտած ինժիների կերպարով մի քանի սերունդ է դաստիարակվել: Ազատ Գասպարյանի խաղը դա սովորական խաղ չէր, այնտեղ նա մարմնավորել մի այնպիսի կերպարի, որը սովորական դերասանն ի զորու չէր անել: Այս դերի բարդությունը կայանում էր նրանում, որ պետք էր խաղալ մի դեր, որի հերոսը ոչինչով աչքի չընկնող համեստ ինժիներ էր և պետք էր մեծ դերասանական հնարքներով այդ կերպարին հմայք տալ: Եվ Ազատ Գասպարյանը տվեց այդ հմայքը, նրա կերտած կերպարը համեստության և խելացիության չափանիշ էր դարձել: Մինչև հիմա ականջիս է նրա հնչեղ ձայնը այդ ֆիլմից. «էտ մեդալներդ կողմնակի եկամուտներով է՟ս առել…»: Մեզանից հեռացավ լուրջ, ծանրակշիռ, բարձր որակովորում ունեցող դերասան, սա մեծ կորուստ է հայ արվեստի համար…:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=24904