Tert.am-ը գրում է․

Ազատության հրապարակից մեկնարկել է մտավորականների, արվեստագետների ակցիան , որն ուղղված է Հայաստանում տարբեր մանդատներով գործունեություն իրականացնող միջազգային կառույցներին, այդ թվում դեսպանատներին:

Մտավորականները նշում են, որ քաղաքական պահանջներ չեն ներկայանցւոմ, պարզապես, քանի որ ՀՀ-ում իշխանություն չկա գերիների ու անհետ կորածների հարցերով մնում է  դիմել միջազգային կառույցներին:

Այժմ Ազատության  հրապարակից շարժվում են ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատուն: Երթին մասնակից պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն ասաց, որ եթե իրենք գերիների ու անհետ կորածների հարցով տեսնեին պետական կառույցների աշխատանքը, իրենցից շատերը կգնային նրանց մոտ, բայց քանի որ դա չեն տեսնում, այդ պատճառով  դիմում են  միջազգային կառույցներին:

«Պատերազմի ավարտից մոտ 19 օր է անցել, մարդիկ գնում են Կառավարություն, Պաշտպանության նախարարություն, որպեսզի գտնեն իրենց որդիներին, արդար պահանջով են հանդես գալիս, բայց բառի բուն իմաստով այդ մարդկանց մատի վրա ֆռացնում են, ասում են՝ամեն  ինչ լավ է լինելու, սակայն իրականում արդեն ամեն ինչ վատ է: Մենք պիտի դիմենք միջազգային կառույցներ, որ մարդիկ հասկանան, որ այդ ծնողները մենակ չեն մնացել  և եթե ամեն մի հանձնած նամակը, երթը, խոսքը մեկ կյանք, կամ ցավոք, մեր հերոսներից մեկի աճյունն է վերադարձնում, ուրեմն այս  ամենն իզուր չէ, և ես հասկանում եմ, որ դա իր ողջամիտ արդյունքը տալու է»,-ասաց Ռուբեն Մխիթարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել