Երկրի բարդ վիճակը շատերին դրդում է որոնել փրկիչ առաջնորդների կամ ուժերի: Որպեսզի հերթական անգամ չտրվեք մոլորություններին ու չընկնեք հերթական հիասթափության անդունդի մեջ,, կրկնում եմ երկիրը վերափոխելու ունակ առաջնորդի կամ ուժի պարզման իմ թեսթը: Ես այն ամեն շարժումի ժամանակ հրապարակում եմ , բայց դուք ամեն անգամ այն հաշվի չեք առնում ու ջարդվում եք:
Եվ այսպես՝ անսխալական թեսթը՝
Մոտենում եք առաջնորդացուին և ասում՝ 1926–ին սա է ասվել՝
«Պիտի որոնենք, փնտրենք, գտնենք մեր դժբախտությունների իրական պատճառները, ճանաչենք մեր իսկական վերքերը, ախտորոշանքի պիտի ենթարկենք մեր ժողովուրդի հոգին, որից հետո միայն խոսք կարող է լինել բուժումի մասին»: Հիմա ասեք, հարգելի առաջնորդացու, գտե՞լ եք մեր դժբախտությունների իրական պատճառները, որ կային դեռ 1926–ին, երբ մենք չէինք ծնվել, ախտորոշանքի ենթարկե՞լ եք մեր ժողովրդի հոգին, բուժումի հնարը պարզե՞լ եք:
Ես այս թեսթը ձեզ առաջարկել եմ նաև 2018–ի ապրիլին: Եթե այն ժամանակ լսեիք ու այս հարցերով դիմեիք հարթակի վրա կանգնածներին, ապա, հիմա դուք բոլորդ այլ վիճակում կլինեիք:
Ինչևէ, աշխատեք հետագայում չսխալվել....