Շուշին Շուշա է իմ համար:
Դրսում կան Հայաստանը քանդողներ, որոնք իմ դեմ են պայքարում: Ես էլ որքան և ինչպես կարողանամ, բռնակալություն եմ հաստատելու Հայաստանում:
Լիովին վերահսկում եմ «իրավապահ» համակարգը: Պայմանավորվածություններ ունեմ դրա ղեկավարների հետ, և նրանք շարունակելու են ապահովել իմ ռեժիմի կյանքը: Շնորհակալություն եմ հայտնում նրանց, որպեսզի այդ շնորհակալական քծնանքով ևս մեկ անգամ հավաստեմ, որ իրենց ապօրինի հավատարմության համար վարձահատույց եմ լինելու իրենց:
Սպասվում են նոր անակնկալներ, այնպես որ պատրաստ եղեք: Նորմալ է: Կարևորը՝ ես և Ալիևը գիտենք, թե ինչ է լինելու: Դուք հետո կիմանաք, երբ տեղի ունենան: Կիմանաք և պիտի սսկվեք:
Պատերազմի ժամանակ չենք խաբել: Մի քիչ այլ բաներ ենք ասել, որ թշնամին չիմանա ճշմարտությունը: Այն ճշմարտությունը, որ թշնամին բոլորից լավ գիտեր և անգամ հայտարարում էր:
Չեմ գնալու: Թքած ունեմ ձեր բոլորի վրա: Դուք հոտ եք ինձ համար, որին պարբերական այսպիսի սուլոցներով կառավարելու եմ: Կարևորը՝ այդ հոտն իրեն հպարտ զգա` հենվելով իմ՝ ուղեղներ լվալու անվերջ փորձերի վրա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10221693508340263&set=a.2832630928188&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել