
168.am-ը գրում է․
Նոյեմբերի 25-ին Նոր Զելանդիայում գտնվող Չաթեմ կղզիներում ափ նետված տասնյակ կետեր և դելֆիններ են հայտնաբերվել։ Իշխանությունները հայտարարել են, որ սատկել է 97 կետ ու 3 դելֆին: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Նոր Զելանդիայի բնապահպանության մարմինը (DOC) հայտարարել է, որ փրկարարները կղզի են ժամանել ահազանգը ստանալուց անմիջապես հետո, սակայն կենդանիներն արդեն սատկած են եղել: Նոր Զելանդիայի բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Ջեմմա Ուելչի հայտնած տվյալների համաձայն փրկարար թիմերի ժամանման պահին 26 կետեր դեռևս կենդանի են եղել, սակայն դրանք շատ թույլ վիճակում էին։ Ուելչը նշել է, որ իրենք հնարավոր ամեն ինչ կանեն այդ 26 կետերին փրկելու, և կրկին ջուրը վերադարձնելու համար։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2020/11/27/1415121.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել