Tert.am-ը գրում է․

Տրանսպորտային ու տնտեսական միջանցքների ապաշրջափակման հարցն արտահայտված է դեռ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1993 թ. հայտնի չորս բանաձևերում: Սակայն այսօր, երբ պատերազմի հետևանքով Ադրբեջանին են անցել ոչ միայն 5+2 տարածքները, այլ նաև Արցախի Հանրապետության զգալի մասը, միջանցքների հարցն իր մեջ բազմաթիվ ռիսկեր է պարունակում հայկական կողմի համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական գիտությունների դոկտոր, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով  Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ համատեղ հայտարարության մեջ խնդիր է դրվել ապաշրջափակել տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում, որը կարող է ելակետ դառնալ մեր տարածաշրջանում ոչ միայն տնտեսական իրավիճակի, այլև տնտեսական զարգացման տրամաբանության փոփոխության համար:

«Թերևս, առանցքային խնդիրը կայանում է նրանում, որ ստեղծված իրավիճակում տրանսպորտային միջանցքների գործարկումը կարող է բերել Ադրբեջանի, իսկ ապագայում նաև Թուրքիայի տնտեսական ագրեսիվ էքսպանսիայի, ինչը արդյունքում էական հարված կհասցնի նաև մեր սուբյեկտայնությանը: Ապաշրջափակումը նշանակում է տնտեսական հաղորդակցությունների ակտիվացում, ինչը ներկայումս առավել քան վտանգավոր է՝ հաշվի առնելով հայաստանյան շուկայի պարալիզացված վիճակը: Արդյունքում էական հարված է հասցվելու մեր տնտեսական անվտանգությանը: Ուստի, նախքան ապաշրջափակման ճանապարհով գնալն անհրաժեշտ է ապահովել ներքին տնտեսական կայուն զարգացում, բարձրացնել շուկայի մրցունակությունը, բարելավել ինստիտուտների աշխատանքը: Նման խնդիր, սակայն, իշխանություններն իրենց առջև երբևէ չեն դրել,- նշեց Վահե Դավթյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել