168.am-ը գրում է․

Ցանկացած նման պարտության դեպքում դրա պատասխանատուները պետք է հեռանան, ցանկացած նման պարտության հեղինակ իշխանությունը պետք է ունենար բարոյականության այնպիսի որակներ, որ հեռանան, սակայն այս իշխանության մոտ նման որակներ չկան, և այդ մարդիկ շարունակում են պաշտոնավարել։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած եռակողմ հայտարարությանը՝ հայկական կողմի համար կապիտուլյացիոն  ակտին, ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր քարտուղար Արա Գասպարյանը։

«Քարվաճառի հանձնման, տարածքային ու մարդկային ցավալի կորուստների մասին ենք խոսում, մենք այս պատերազմում կորցրեցինք մեր հայրենիքի մասը՝ կառավարող վերնախավի ապաշնորհության պատճառով, ու հիմա հարց է առաջանում՝ ինչպե՞ս են նրանք շարունակելու պաշտոնավարել, հաջորդը ի՞նչն ենք հանձնելու՝ Սյունի՞քը, Երևա՞նը»,- ասաց  Գասպայանը։

Ըստ նրա՝ սեպտեբերի 27-ից սկսված և նոյեմբերի 10-ին ավարտված պատերազմում հայկական կողմը պարտություն կրեց, որովհետև պատերազմի համակարգում, քաղաքական առաջնորդում, կառավարում չի եղել։

Գասպարյանի փոխանցմամբ՝ պարտվեցինք, որովհետև պատերազմը սկսեցինք կանոնավոր բանակով, ավարտեցինք կամավորական ջոկատներով։

«Թե ինչո՞ւ զորահամալրում չարվեց, ես ունեմ դրա վերաբերյալ իմ ենթադրությունները, որոնք տանում են ավելի հեռու, դեպի հեղափոխության իրադարձություններ։ Զորահամալրումներ չարվեցին, կազմակերպչական ակնհայտ բացեր կային, պահեստազորի հավաքները բավարար չափով չարվեցին, կցագրման հետ կապված ակնհայտ բացեր կային, հայտնի ֆիզիկոսին՝ համաշխարհային մակարդակի գիտնականին, տարել էին առաջին գիծ՝ որպես կամավոր»,- խոսելով պատերազմական գործողությունների ընթացքում արձանագրված խնդիրների մասին՝ ասաց  Գասպարյանը՝ շեշտելով, որ այս անլուրջ և ոչ կոմպետենտ իշխանությունը ազգային անվտանգության խնդիր էր մեզ համար, ինչի ապացույցը նաև այս պատերազմի պարտությունն է։

Գասպարյանի փոխանցմամբ՝ այս իշխանության վերջին 2.5 տարվա գործողությունների համադրումը ցույց  է տալիս, որ ի սկզբանե նրանք նպատակ չեն ունեցել Արցախը պահելու։

«Նրանց գործողությունները համադրելի էին թշնամու գործողությունների հետ։ Փաշինյանի քաղաքականությունը Ադրբեջանի նպատակների մեջ է մտնում՝ մեզ բերել առանց դաշնակիցների պատերազմի։ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ Ադրբեջանի այդ նպատակը կատարվի։ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախկին նախագահ Էլչիբեյի հետ համեմատության բազմաթիվ եզրեր ունի»,- նշեց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել