Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում «Լուսավոր Հայաստան» խմբակցություն ներկայացրած՝ Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծի հարցն է:

Նիստին մասնակցելու համար գրանցվել է 99 պատգամավոր: Ներկայացված նախագիծը կքննարկվի ընդհանուր կարգով՝ առանց ժամային սահմանափակման:

Որոշում ընդունվեց ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանին արտահերթ ելույթի իրավունք տալու մասին:

Այնուհետև ռազմական դրությունը վերացնելու մասին օրենսդրական նախաձեռնության քննարկումից առաջ «Իմ քայլը» 20 րոպե ընդմիջում վերցրեց: «Քանի որ կառավարության ներկայացուցիչն ինձ տեղեկացրեց, որ ձևակերպումների հետ կապված որոշակի խնդիր կա, խնդրում ենք 20 րոպե ընդմիջում վերցնել, որպեսզի կառավարության ներկայացուցիչը հիմա կարողանա ներկա գտնվել»,- մեկնաբանեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է ներկայացրել ԼՀԿ ներկայացրած որոշման նախագծի վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել