ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան չորեքշաբթի հաստատել է կազմակերպության գլխավոր քարտուղարի որոշումն իտալացի Ֆիլիպպո Գրանդիին ՄԱԿ-ի՝ փախստականների հարցով գերագույն հանձնակատարի պաշտոնում ևս 2,5 տարով նշանակելու մասին:

Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ նշելով, որ այդ պաշտոնը վերջինս զբաղեցնում է 2015 թվականից:

«Գլխավոր քարտուղարի առաջարկից և անդամ պետությունների խորհրդակցությունից հետո Գլխավոր ասամբլեան հաստատել է Իտալիայի ներկայացուցիչ Ֆիլիպպո Գրանդիին ՄԱԿ-ի՝ փախստականների հարցով գերագույն հանձնակատարի պաշտոնում՝ սկսած 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 30-ը»,- ասվում է ՄԱԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը պարզաբանել է, որ այդ պաշտոնում թեկնածուն, սովորաբար, նշանակվում է հինգ տարով, սակայն Գրանդին ինքն է խնդրել կրճատել այդ ժամկետն անձնական պատճառներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել