Tert.am-ը գրում է․

7-ամյա Գևորգը հազիվ էր հասցրել Արցախում մեկ ամիս դպրոց գնալ, երբ պատերազմ սկսվեց ու տեղափոխվեցին Երևան: Պարույր Սևակի անվան դպրոցի առաջին դասարանում Գևորգը միակ Արցախցին է` Բերձորից: Այսօր մոր հետ եկել է արցախցիների համար Երևանում բացված շտաբ, որ իմանա` ի վերջո մնո՞ւմ են, թե գնալու են, թեպետ նրանց տունն այլևս չկա:

Գևորգի հայրը 2016 թվականին պահել էր հայրենիքը ու զոհվել հերոսաբար: Այսօր հանձում են նրա պաշտպանած հողը: Գևորգի տատիկը՝ տիկին  Ջեմման, չգիտի, հնարավորության դեպքում գնա՞լ, թե մնալ, անվտանգության ոչ մի երաշխիք չի տեսնում Արցախում, ասում է՝ ամեն կողմից շրջապատված են լինելու ադրբեջանցիներով:

«Լաչինը ունի թևեր, որ ձորին մոտ է, կես կիլոմետրի վրա թուրքը շատ հանգիստ ներքևով կգա, ինչ կուզի կանի»,- ասաց Արցախից Երևան տեղափոխված  Ջեմմա Պետրոսյանը:

Քրիստինեն Քաշաթաղից էր, ամուսինը Սիրայից էր տեղափոխվել: Միասին աշխատել էին, տուն կառուցել: Պատերազմից օրեր անց, 2 անչափահաս երեխայի հետ  դատարկաձեռն եկել է Երևան: Ամուսինն էլ այդ ընթացքում դիրքերում էր, ո՛չ կարողացել են գույքը հանեն, ո՛չ էլ անասունը: Շտաբում ասել են, եթե ուզում եք գնալ վարձով ապրել, կօգնեն մինչև 50 հազար դրամի չափով, բայց տան տիրոջ հետ պիտի պայմանագիր կնքեն, սեփականատերերն էլ չեն համաձայնում հարկային դաշտ մտնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել