Panorama.am-ը գրում է․

«Սա պարտություն չէ, սա ջախջախում է, մեր բանակի տեխնիկայի 85 տոկոսը չկա, ոչնչացված է,  ադրբեջանցիները հաշվում են, իրենց տարածքում է մնացել: Հիմա մեր ապուշ օպոնենտները կսկսեն ասել՝ էլի տվյալներ եք ասում»,- մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Վերջինս առանձնացրեց պարտության պատճառների երեք խումբ, որից առաջինը՝ քաղաքականը:

Հրանտ Բագրատյանը քաղաքական պատճառները բաժանեց ենթակետերի և որպես առաջին հիշատակեց Հայաստանի կողմից  ԼՂՀ անկախության չճանաչելը, որը սխալ էր և այն արձանագրեց նաև Պուտինը:

Նախկին վարչապետը պնդեց, որ որպես  5-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, երկու անգամ փորձ է արել, որ Արցախը ճանաչվի, բայց չի ստացվել:

«Եթե գնաք ֆեյսբուքում նայեք, երբ սպտեմբերի 27-ին պատերազմը սկսվեց, անմիջապես գրեցի, որ գնացեք ԼՂՀ-ն ճանաչեք, որպեսզի ձեզ օգնեն»,- հայտարարեց Բագրատյանը և հավելեց, որ մինչև հիմա էլ Նիկոլ Փաշինյանի համարձակությունը չի հերիքւմ, որ այդ այլանդակություններն անելուց հետո գոնե ճանաչի ԼՂ անկախությունը:

Քաղաքական երկրորդ սխալն, ըստ Հրանտ Բագրատյանի, հակառուսականությունն էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել