Aliq.ge-ն գրում է․

«Ռուսաստանի  դաշնության և Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի միջև միասնական սոցիալական ու տնտեսական հարթակի ձևավորման մասին ծրագրի հաստատումը հանդիսանում է անեքսիայի ուղղությամբ արված ևս մեկ ապօրինի քայլ, որը նպատակ ունի Վրաստանի շրջանների՝ փուլ-առ փուլ ինտեգրում իրականացնել Ռուսաստանի ռազմական, քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգ»:

Այս մասին ասված է Վրաստանի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը գերատեսչությունը տարածում է Ռուսաստանի դաշնության և Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի շրջանի միջև սոցիալական ու տնտեսական հարթակ ձևավորելու ծրագրի հաստատման հետ կապված:

Գերատեսչության հայտարարության մեջ նշված է, որ «ՌԴ և Սոխումիի օկուպացիոն ռեժիմի միջև 2014թ նոյեմբերին ստորագրված «պայմանագիրը» ռազմավարական գործընկերության հետ կապված, ինչպես նաև դրա շրջանակներում մշակված բոլոր հուշագրերն ու նախագծերը, ապօրինի են ու որևէ իրավական արդյունք չեն արող ունենալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել