Քանի որ Արցախի տարածքների մեծ մասը հանձնված է, բացեմ մի քանի ռազմավարական փակագիծ.
Ադրբեջանը հասավ նրան, որ իր հսկողության տակ ստացավ Արցախի ամենակարևոր բարձունքները՝ Ուղտասարը, Վանքասարը, Շուշին, Մատաղիսը, Մարտունու հարակից բլուրները, Քարվաճառի լեռները:
Կհարցնեք՝ ինչո՞ւ: Պատերազմում բարձունքները մեծ նշանակություն ունեն: Բարձունքներից ավելի հեշտ է թիրախավորել հակառակ կողմի կարևոր կետերը:
Հենց այսօրվանից մենք պետք է ծրագրեր մշակենք, բանակը զինենք, ինքներս զինվենք, ամեն օր, ամեն ժամ պատրաստվենք, թե ինչպես ենք ազատագրելու Արցախի բարձունքները: Եվ թող ոչ ոք հեքիաթներ չպատմի մարդու իրավունքների ու միջազգային հանրության մասին: Հենց այսօրվանից մեր գլխավոր գործը պիտի լինի բարձունքների ազատագրմանը պատրաստվելը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10157920637614731
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել