Aravot.am-ը գրում է.

Հայկական զորքերի շարասյունը դուրս է գալիս Քարվաճառից, զինվորները վերջին անգամ լուսանկարվում էին ու հրաժեշտ տալիս։ Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանին Քարվաճառը պետք է հանձնվեր նոյեմբերի 15-ին , սակայն այն երկարաձգվել է մինչեւ նոյեմբերի 25-ը։

Զինադադարի կնքումից հետո Քարվաճառի բնակիչները շտապում էին այդ կարճ ժամկետում հասցնել իրենց գույքը դուրս բերել, շատերն այրում էին իրենց տները:Քարվաճառի Դադիվանքի շրջակայքում են տեղակայված ռուսական խաղաղապահները։ Քարվաճառում զինդադարի օրերին թալան ու անտառահատումներ էին տեղի ունենում։ Վաղը Քարվաճառը հանձնվում է Ադրբեջանին։



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել