Tert.am-ը գրում է.

Այսօր մեզ ոչ մի ռեալ բան չեն ասում: Ասում են՝ սպասում ենք՝ ռուսական զորքը մտնի, Կարմիր խաչը մտնի: Մեզ պետք է, որ մեր երեխաներից մի նորություն տան: Այս մասին Կառավարության դիմաց Tert.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը՝ նշելով, թե վերջին անգամ որդու հետ խոսել է հոկտեմբերի 5-ին:

«Ռուսական զորքը չի գնալու մտնի ծառերի տակ, փնտրի: Կարող է մի տան մեջ, մի փոսում, մի բունկերում մեր երեխեքից վիրավորվել են, թաքնված են եղել: Մեր զորքից անպայման պետք է մտնեն, որ կարողանան գտնել»,- ասաց նա՝ նշելով, թե հավատում է, որ ողջ մնացածներ կլինեն:

«Հասկանում ենք, պատերազմ է, վատթարագույնին էլ ենք սպասում, բայց մեր երեխեքին պիտի գտնենք: Ես ասել եմ՝ պետք է իրենց հետ մտնեմ Ջաբրայիլ, իմ երեխուն գտնեմ, ողջ կլինի, զոհված կլինի, իմ երեխուն պիտի գտնեմ»,-նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել