Ժամանակին, երբ փաստարկված ներկայացնում էի, որ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամում մուտքերն էապես պակաս են, քան պետք է լինեին պաշտոնապես ներկայացվող աշխատատեղերի թվի դեպքում, պատշաճ ուշադրություն չդարձվեց։ Ավելին՝ նախարարներն ու պատգամավորները նախանձելի հետրևողականությամբ իրենց պարգևավճարներն էին ստանում և ասյօր էլ շարունակում են պարգևավճարների կռիվը։

Հիմա արդեն փաստի առաջ ենք։
Միանգամից հիմնադրամի շահառուների թիվն ավելանում է շուրջ 8000-ով (զոհված, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներ), իսկ միայն սկզբնական, միանվագ գումարը հատկացնելու միջոցներ հիմնադրամում չկան ( հիմնադրամում այս պահին կա շուրջ 32 մլրդ դրամ, բայց միայն միանվագ հատուցման համար անհրաժեշտ է շուրջ 70 մլրդ դրամ)։
Չնայած այն հանգամանքին, որ հիմնադրամը նման իրավիճակում ապահովագրված է, սակայն խնդրի լուծման համար չի նկատվում, որ ինչ-որ քայլ է կատարվում։
#հաջորդիվ կանդրադառնամ անհայտ կորած զինծառայողների ցավոտ խնդրին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել