Panorama.am-ը գրում է․

Բաքվում Իրանի դեսպանը հայտարարել է. «Իրանը ցանկանում է, որպեսզի տարածաշրջանում հաստատվի անվտանգություն և խաղաղություն»: Այս մասին գրում է Pars Today-ը։

«Իրանը ցանկանում է, որ իր հարևանները և տարածաշրջանի երկրները ապրեն խաղաղության, կայունության, բարգավաճման և հանգստության պայմաններում», - ասել է  Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին՝ անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագրին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և դրանում հարևան երկրների դերին ՝ Իրանի դեսպանն ասել է. «Ադրբեջանն ու Հայաստանը Ռուսաստանի միջնորդությամբ և Իրանի Իսլամական Հանրապետության կողմից նախկինում ներկայացված ծրագրով համաձայնության եկան և Իրանը ողջունում է այդ գործընթացը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել