Panorama.am-ը գրում է․

Անհետ կորած զինվորների ծնողները Պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով աշխատանք տանել, գտնել իրենց երեխաներին: Նրանց հետ հանդիպման եկավ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Առաջարկում եմ 15-20 հոգի ընտրել ձեզանից, վաղն Ազգային ժողով կգան պաշտպանության, արտակարգ իրավիճակերի նախարարները, մենք կներկայացնենք այն ճանապարհը, որով մենք այս հարցի լուծումն առաջարկելու ենք»,- ասաց  Անդրանիկ Քոչարյանը։

Ծնողները զայրացան, որ նոր-նոր պետք է  այդ հարցերը քննարկել։

Ծնողներից մեկն ասաց, որ արդեն 50 օր տղան չկա, ինչի՞ են նոր քննարկում:

«Իմ տղայի մոտ եղել է հեռախոս։ Դիմել եմ Ռազմական ոստիկանություն, որ հեռախոսով գտնեն։ Հոկտեմբերի 3-ից չկա։ Ռազմական ոստիկանություն դիմելուց հետո ասում են՝ գնա, դիմի ոստիկանության։ Ինչի՞, իմ երեխան շենքից է դուրս եկել, կորել»,- ասաց ծնողներից մեկը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել