Tert.am-ը գրում է․
Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանը, Բահրեյնը և Սուդանը նոյեմբերի 22-ին Եգիպտոսի հյուսիս-արևմուտքում սկսել են «Արաբական թուր» զորավարժությունները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Gazeteduvar լրատվական կայքը, համատեղ զորավարժությունները տեղի են ունենալու Եգիպտոսի հյուսիս-արևմուտքում գտնվող Մուհամմեդ Նեջիբ ռազմաբազայում։
Եգիպտոսի բանակի պաշտոնական խոսնակ գնդապետ Թամիր էր-Ռիֆայի պաշտոնական ֆեյսբուքյան էջում արված հայտարարության մեջ նշվում է, որ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Հորդանանը, Բահրեյնը և Սուդանը մասնակցում են «Արաբական թուր» զորավարժություններին:
Հայտարարության մեջ նշվում է, որ զորավարժությունների շրջանակներում գործողությունները կշարունակվեն մինչև նոյեմբերի 26-ը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։