Armsport.am-ը գրում է․

«Ուրարտուն» հայտնել է նիգերիացի հարձակվող Իսա Ալյուի ձեռք բերման մասին:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել նիգերացի հարձակողական ոճի կիսապաշտպան Իսահ Ալյուի հետ։

Ալյուն Հայաստանում խաղալու փորձ ունի։ Նա երկու մրցաշրջան է անցկացրել «Լոռիում», ընդհանուր հաշվով անցկացնելով 42 հանդիպում և դառնալով 7 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստը հադես է եկել նաև իսպանական «Ալմերիայում»։ 21-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Ալ-Շոլա» ֆուտբոլային ակումբը։

Տեղափոխության գործարքը տեղի էր ունեցել տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն փաստաթղթային ու կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով առաջած խնդիրները հետաձգեցին Ալյույի միանալը թիմին։ Նա արդեն մարզվում է թիմի հետ ու առաջիկայում կարող է մասնակցել «Ուրարտուի» պաշտոնական հանդիպումներին։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհավորում է Ալյուին ակումբի շարքերը համալրելու կապակցությամբ և մաղթում հաջող ու արդյունավետ ելույթներ մեր թիմի կազմում»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել