Նայում եմ նիկոլին. փլված ու ծուռվիզ, դժգույն ու դժբախտ դեմքով, խուլ ու վախվորած ձայնով փորձում է իրավիճակի տեր ռուսական պատվիրակությանը մի բան ասել:
Խեղճությունն ու պարտությունը կաթում են դեմքից, անգամ աթոռի մեջ ավելի քան փոքր է ու խեղճ: Պարտվածի ու նվաստացածի կնիքը դեմքին է, հազարների արյունն ու կորցրած հայրենիքի նզովքը՝ խղճին:
Ուրախ չեմ, ուրախ չենք, դառնանցած եմ ու վիրավորված. այս պահին նիկոլը ոչ միայն մեր պարտության և դավաճանության, այլև մեր նվաստացված պետականության խորհրդանիշն է:
Ու հենց սրա համար ենք ասում՝ նիկոլ գնա, գնա, որ գան մարդիկ, որոնք պարտվածի, դժբախտի ու նվաստացվածի ծանրություն չունենան իրենց ուսերին ու խղճին, մարդիկ, որոնք կարողանան փրկել մեր մնացորդացը:
ԳՆԱ՜, քեզ նայել չի լինում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Lilit.Galstian/posts/3508956299180959
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել