News.am-ը գրում է.

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ թուրք զինվորներին Ադրբեջան ուղարկելու նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Հոլուսի Աքարը շեշտել է, թե ամենամոտ ժամանակներում թուրք զինվորները կմեկնեն Ադրբեջան եւ կիրականացնեն իրենց ծառայությունը։

Թուրքիայի պաշտպանության նախարարը հիշեցրել է, որ թուրք զինվորները Ադրբեջան են մեկնում համաձայն օրեր առաջ խորհրդարանի ընդունած օրինագծի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել