Նիկոլն այսօր պաշտպանության նախարարությունում հայտարարել է․ «Մենք պետք է լրջորեն վերլուծենք տեղի ունեցածը, հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, ինչու ենք սխալվել և ինչ պետք է անենք այդ սխալներից հետևություններ անելու համար»։

Կարծում եմ, որ ՊՆ նորանշանակ նախարարի ներկայացման հավաքին ներկա գեներալները, սպաներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները լավ գիտեն, թե ո՞րն է սխալը, և ինչպե՞ս դա ուղղել. «...Նիկոլին չէր կարելի ընտրել վարչապետ, և քանի դեռ շատ ուշ չէ, նրան օր առաջ պետք է հեռացնել վարչապետի պաշտոնից»։

Այս խայտառակ պարտության ցանկացած վերլուծություն բերելու է մի եզրահանգման. «ՀՀ զինված ուժերն ու Արցախի պաշտպանության բանակը հնարավոր ամեն բան արել են պատերազմում հաղթելու համար։ Սակայն ՀՀ վարչապետը և նրա բոսյակ կառավարությունն ամեն ինչ արել են, որ հնարավորություն տան Ալիևին հասնելու Շուշի»։

Դավաճանության հեղինակը դեռ խոսում է իրավիճակը վերլուծելուց ու սխալներից։

Հ.Գ. Իսկ ՊՆ նախարարին այս իրավիճակում հեռացման ենթակա դավաճան կառավարությունում հայտնվելու առիթով շնորհավորե՞լն է ճիշտ, թե՞ ցավակցելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել