ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից:

Նախգահի մեկ այլ հրամանագրով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Մեսրոպ Առաքելյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Մեսրոպ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,-ասված է նախագահի հրամանագրում:

Նշենք, որ Մեսրոպ Առաքելյանը վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականն էր: Նա այսօր վարչապետի որոշմամբ ազատվել է այդ պաշտոնից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել