Որտեղ ձեռքդ գցում ես, կոլապս ա։ Տարհանվողները մեքենա չունեն, որ երկու օրում գույք տանեն ու չգիտեն էլ՝ ուր տանեն։ Մոբը փողոցում ա մնացել, հետ բերող չկա։ Ժամկետայինները խայտառակ վիճակում են մնացել ծառայելու։ Վիրավորներին դուրս են գրում հիվանդանոցներից, մնալու տեղ չկա։ Փախստականների էրեխեքը ձմեռվա շոր չունեն։ Խելագարվում ես, չգիտես՝ որին հասնես, որին օգնես։

Ու պետական համակարգում տանը մարդ չկա, իրանք կառավարության կազմ են փոխում, քննարկում։ Դուք ադեկվա՞տ եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել