Նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների պաշտոնյաներ, ինչպես նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ:
Նիստի սկզբում փոխվարչապետը կարևորել է նման ձևաչափով աշխատանքային խմբի գործունեությունը:
Մասնակիցները քննարկել են պատերազմի արդյունքում սոցիալական և քաղաքացիական ենթակառուցվածքների ոլորտներում առկա իրավիճակն ու խնդիրները: Քննարկման հիմնական թեման ՀՀ-ում Արցախից տեղահանվածների, ինչպես նաև արդեն Արցախ վերադարձած անձանց կացարանային ապահովման հետ կապված հարցերն էին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել