Լսե՛ք գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին, եւ եթե կարող եք, մի խելագարվեք։
1. «Պատերազմի երրորդ օրը վարչապետը հրաման է տվել ՀՀ զինված ուժերին կանգնեցնել զորամիավորումների լրահամալրումը: Այն պաշտոնյաները, որոնք հստակ գիտեն, որ այս գործառույթը չիրականացնելու համար պատասխանատվության են ենթարկվելու, այս հրամանը ձայնագրել են, և այդ ձայնագրությունը կա»։
2. «Տիկին Աննային խնդրեցի գնալ Արցախի ռազմական շտաբից, 4 ժամ անց ինձ կանչեցին Երևան»։
3. «Արցախ եմ հետ վերադառնում, զանգում, շտապ հետ են կանչում՝ ասելով, որ երկկողմանի 25% կորոնավիրուսային թոքաբորբ եմ։ Հետ եմ վերադառնում՝ նախկին զինծառայողս, ով հարգարժան մասնագետ է, ասում է, որ 1% է թոքաբորբս.... Արյան անալիզ եմ հանձնում, պարզվում է՝ կորոնավիրուսով վարակված չեմ»։
Եւ այսպես տասնյակ կետեր։((((
Նիկոլ Փաշինյանի համակիրներ եւ աջակիցներ, պատասխանատու եք 4750 Հերոսների, 1000-ավոր վիրավորների, տասնյակհազարավոր անտուն հայերի ճակատագրի խեղման եւ հայկական պետականության կորստի վտանգի համար։
Իրավապահ մարմիններ, շտապ ապահովեք ձեր գործառույթների իրականացումը։ Դուք իշխող ուժի կամակատարը չեք, Դուք մեր պետության անվտանգության երաշխավորն եք, Հայաստանի Հանրապետությունը դեռ վտանգված է։