News.am-ը գրում է․

Պատերազմի 44 օրվա ընթացքում սուտը ոչ թե օգուտ է բերել մեր երկրին, այլ քայքայել է եւ մեր երկիրը կանգնեցրել է ավելի խորը ճգնաժամի առաջ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը:

«Զինված ուժերում կա ինֆորմացիոն կենտրոն, որի խնդիրերից  մեկը հակառակորդին մոլորության մեջ մտցնելն է, այսինքն՝ սուտ ինֆորմացիա տարածելը: Բայց այնտեղ կա չափանիշ, որ սուտը չպետք է գերազանցի իրականության 30 տոկոսը: Մեր սուտը գերազանցել է 100 տոկոսը: Դա որեւէ մեկի մոտ ընկալելի չէ: Ինֆորմացիան պետք է տրվի այն չափով, որ համապատասխանի իրականությանը, եւ 30 տոկոսով դեզինֆորմացիա լինի, որը հակառակորդին կշեղի բուն էությունից: Մենք իրականացրել ենք 100 տոկոսանոց սուտ: Դրանից է ծնվում, որ մեր զինվորները, զորահավաքի մասնակիցները, պայմանագրայինները չհասկացան, թե ինչու այդպես եղավ: Մի մասը գտնում է, որ հաղթում էինք, ինչո՞ւ կանգնեցրինք պատերազմը, մի մասը գտնում է, որ պետք էր կանգնեցնել եւ այլն»,-ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել