Hraparak.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի թիկնապահ Ղազար Ղազարյանի՝ հայտնի «Ռյուկզակ բռնող» Ղազարի դուստր ներկայացող ՝ Սոֆյա Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում արցախցիների նկատմամբ բացահայտ ատելության խոսք է տարածում։

Նշենք, որ Ղազար Ղազարյանը Պետական պահպանության ծառայության սպա է՝ լեյտենանտ զինվորական կոչմամբ։ Ղազարյանի դուստրը իր գրառումներից մեկում հետևյալն է ասում՝ թիրախավորելով արցախցիներին․

«Լսեք, այ արցախցիներ, դուք չեք ընտրել Նիկոլին, որ էսօր իր հրաժարականն եք պահանջում, հանգիստ վեր ընկեք տեղներդ», մեկ այլ գրառմամբ էլ Ղազարյանի ֆաշիստական հակումներ ունեցող դուստրը ասում է հետևյալը․

«Արցախցիները տուն կորցնելուց են խոսում, բայց որ հայերը իրենց տուն էին տալիս, մարդիկ չուզեցին, վայֆայի բացակայությունից էին բողոքում»։ Փաստորեն «Ռյուկզակ բռնող»  Ղազարի դստեր համար արցախցիները հայ չեն։ Եվ, ի վերջո, գրառումների կուլմինացիան․ «Վարչապետի թիկնապահ պապա ունենալն էլ մի բան չի էլի, արդեն ինձնանից են գործ ուզում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել