ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը ազատման դիմում է ներկայացրել:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը. «Հիմա իմ հրամանը կհաստատեն, պատճառների մասին կխոսեմ ասուլիսի ընթացքում»:

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 24-ի ՀՀ վարչապետի որոշմամբ Մովսես Հակոբյանն ազատվել էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից և նշանակվել գլխավոր ռազմական տեսուչ:

Նախկինում զբաղեցրել է ԼՂՀ պաշտպանության նախարարի, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել