«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

«Թերթն անդրադարձել է նախօրեին ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրամանովԱրտակ Պողոսյանին Երևանի Կենտրոնի ոստիկանության պետ նշանակվելուն, գրելով՝ մեր ձեռքի տակ է հայտնվել լուսանկար, թե ինչպես են Կենտրոնի նոր ոստիկանապետի համար բոլորովին նոր աթոռ բերում։ Սա, նկատենք, բավական ուշագրավ ավանդույթ է, որ գործում է ՀՀ ոստիկանությունում։ Նոր պաշտոնի նշանակված անձը, ըստ այդ ավանդույթի, չի նստում այդ նույն պաշտոնից ազատվածի «նավսոտ» աթոռին։ Նա իր համար նոր՝ ընդհանրապես չօգտագործված աթոռ է բերել տալիս»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել