«Դժգույն ու դժբախտ» Շուշիի թեման մարսել չի լինում ու ոչ միայն էն պատճառով, որ եթե դավաճան վիժվածքի համար Շուշին «դժգույն» էր, մեր համար՝ հայրենիք: Հայրենիք, որը ինքը հանձնեց:
Մեկ այլ պատճառ էլ կա՝ դրա լկտիության աստիճանը:
Պատկերացնո՞ւմ եք։
Մարդիկ սեփական կյանքի ու սխրանքի գնով ազատագրել են Շուշին:
30 տարի ավերակներից քաղաք են կառուցել ու զարգացրել: Կառուցել են շենքեր, ճանապարհներ, վանքեր ու դպրոցներ:
Արել են հնարավորը, որ Շուշին մնա կանգուն, ոչ միայն էսթետիկ առումով, այլև անվտանգային, որովհետև Շուշիի բարձունքն ԷՐ, որն ապահովում էր Ստեփանակերտի անվտանգությունը:
Եվ էսքանից հետո Շուշին հանձած, Շուշիիում 1 ծառ անգամ չտնկած, հանուն Շուշիի 1 կաթիլ քրտինք չթափած թերմածքը վեր ա կենում, հայտարարում ա․ «30 տարի առաջ են հանձնել Շուշին, քանի որ դժգույն էր»:
Արգելեք ձեր հոգեկան ալկաշին խոսել, տիկնայք ու պարոնայք ձերքայլականներ:
Նա չի տիրապետում իրավիճակին, կտրվել ա իրականությունից:
Տիրություն արեք ձեր մեռելին: