Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հույս ունի, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մատակարարումները սահմանափակ քանակությամբ կսկսեն 2021 թվականի առաջին կեսին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է կազմակերպության գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը:

«Տարվա առաջին կեսին նախատեսում ենք սահմանափակ քանակությամբ մատակարարումներ իրականացնել: Այժմ գտնվում ենք ծրագրման փուլում: Մեր առաջադրանքն այն է, որ ռիսկային խմբում ընդգրկված մարդիկ անհրաժեշտ հասանելիություն ունենան պատվաստանյութին և պաշտպանված լինեն: Դա մեր նպատակն է»,- ասել է մասնագետը՝ հավելելով, որ դրանք հիմնականում առողջապահության ոլորտի աշխատակիցներն են, որոնք գտնվում են կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում:

Սվամինաթանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԱՀԿ-ն դրական է տրամադրված և աշխատում է բոլոր հնարավոր արտադրողների հետ:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել