Galatv.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել էինք` Սիրիայում տագնապալի իրավիճակ է տիրում, և հայկական կողմն օգնել չի կարողանում ո՛չ օդային, ո՛չ ցամաքային ճանապարհով:

Սնունդը գրեթե սպառվել է, կա դեղորայքի խնդիր. սիրիահայերը, եթե ժամանակին ցամաքային ճանապարհով էին Հայաստան տեղափոխվում, այժմ դա էլ է վտանգավոր:

ԳԱԼԱ-ն զրուցեց մոտ մեկ ամիս առաջ ցամաքային ճանապարհով Հալեպից Հայաստան տեղափոխված Լենա Հակոբյանի հետ, ում ընտանիքի անդամները դեռ այնտեղ են և չեն կարողանում հայրենիք տեղափոխվել:

«Այնտեղ ավելի վատ վիճակներու մեջ են, ճանապարհները հեչ ալ ապահով չեն, մանավանդ երիտասարդներուն ալ շատ կգողանան, ճանապարհին հարձակվում են և վախեցնում իրենց, շատ են երիտասարդների գողությունները և սկսել են հայ ազգին շատ վիրավորել»:

Լենան գրեթե չի կարողանում բարեկամների հետ կապ հաստատել, որովհետև հեռախոսային կապ չկա, համացանցն էլ շատ թույլ է.

«Քաղաքային հեռաձայն արդեն չկա, ինտերնետով շատ քիչ կկապվինք, շատ տկար կուլա: Սնունդ այնտեղ կա, բայց շատ քիչ է ու թանկ, բացի այդ, կթունավորեն, երբ որ կու գնան շուկա վախով կառնեն, օրինակ` մածունի մեջ դեղ կդնեն, այդպիսի բաներ ալ կանին և շատ պակասություն կա, դեղի պակասություն ալ շատ կա, դեղատունները շատ քիչ դեղ կծախեն»:

Զրուցեցինք սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի հետ. «Կան ծրագրեր, որոնք իրականացվում են այն սիրիահայերի համար, ովքեր Սիրիայից դուրս են եկել հարևան երկրներ. նրանց համար օգնություն կլինի, որոնք դուրս են եկել այդ կրակի միջից, ինչպես նաև Հայաստան եկող սիրիահայերին օգնություն կլինի, որպեսզի ապաստան ունենան: Իհարկե, նաև ծրագրեր են մշակվում, որ հենց տեղում սիրիահայերին օգնեն, բայց գիտեք տրանսպորտային փոխադրումների խնդիր ունենք ու այս պահի դրությամբ որևէ բան ասել չեմ կարող, դա մեզանից կախված չէ. ֆորսմաժորային իրավիճակ է, երբ որ կարգավորվի տրանսպորտային խնդիրը, ապա շարունակական կլինեն ծրագրերը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել