Դելֆինը հարձակվել է կնոջ վրա (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Կարծիք կա, որ դելֆինները բարի և խելացի կենդանիներ են, որոնք երբեք մարդկանց վնաս չեն հասցնում: Իռլանդական Դուլին քաղաքի բնակչուհին հակառակում է համոզվել: Դաստի անունով տեղական հայտնի դելֆինը, որը հանդիսատեսի սիրելին է, հանկարծ հարձակվել է լողորդուհու վրա, տեղեկացնում է The Telegraph-ը:

Սկզբում ամեն ինչ սովորական է ընթացել: Մարդիկ լողացել են դելֆինի հարևանությամբ: Սակայն ինչ-որ պահի Դաստին սկսել է իրեն տարօրինակ պահել: Նա բարկացած շարժել է պոչը և բարձր ձայներ հանել: Մի քանի վայրկյան անց դելֆինը հարձակվել է կնոջ վրա: 

Դաստին Դուլինի բնակչուհուն երիկամների շրջանում երկու ուժեղ հարված է հասցրել: Բարեբախտաբար, մոտակայքում մի տղամարդ է եղել, ով օգնել է կնոջը ափ հասնել: Նրան հիվանդանոց են տեղափոխել: 

Կենսաբանները զգուշացնում են, որ Դաստին վայրի դելֆին է և կարող է իրեն անկանխատեսելի պահել: Փորձագետները խորհուրդ են տալիս չմոտենալ կենդանուն, որը մի քանի անգամ արդեն հարձակվել է մարդկանց վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել