Մարինե Մելքոնյանն է, դատավոր, ով իր գործունեությամբ պատասխանեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի այսօր հնչեցրած կոչում բարձրացված հարցին։ Այո՛, այս դատավորն ընտրեց առաջին տարբերակը՝ հասցեականություն հաղորդելով հայրենադավ Նիկոլ Փաշինյանի՝ վնգստացող դատավորների վերաբերյալ հայտնի կոչին։
Արդյոք այս դատավորն իր այս որոշմամբ վաճառե՞լ է իր բաժին հայրենիքը․ դատողությունները թողնում եմ ձեզ։ Հիշենք նրանց գործողությունները, դավաճանությունը հայրենիքին և մասնագիտությանը։ Ճանաչենք նրանց՝ մեկ առ մեկ։
Նշեմ, որ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Աշոտ Մինասյանին իրավական առումով անհեթեթ , մոնտաժված ինչ-որ ձայնագրության հիման վրա ձերբակալությունը այս «դատավորը» ճանաչեց իրավաչափ:
Նիստին ներկա Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, ևս երեք մասնակիցներ պնդում էին, որ իր երկու որդիների հետ 45 օր պատերազմի դաշտում՝ ամենաթեժ կետերում կռիվ տված Աշոտ Մինասյանը պետք է մնա ձերբակալված։ Ի դեպ օրեր առաջ էլ հրամանատարը սրտի ստենդավորման էր ենթարկվել։